Քաղաքացուն օձը խայթել է. տուժածի վիճակը միջին ծանրության է
Հունիսի 9-ին, ժամը 19:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացուն օձը խայթել է, օձին բռնել և փակել են ապակյա տարայի մեջ, քաղաքացին տեղափոխվել է Երևան քաղաքի «Արմենիա» ՀԲԿ. օձին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Արմենիա» ՀԲԿ է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն իրենց փոխանցած գյուրզա տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք: Տուժածի՝ Հ. Ս., ծնված 1951 թ. առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:
Հունիսի 9-ին, ժամը 16:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան թաղամասի 12-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: