Քաղաքագետ Գագիկ Համբարյանը հանդես է եկել հայտարարությամբ
Արդեն երկար ժամանակ է իմ բազմաթիվ ընթերցողներից նամակներ եմ ստանում (ապացույցներով), որ երկու համացանցային լրատվամիջոցներ` "կոսմետիկ" փոփոխությունների ենթարկելով իմ գրառումները, դրանք տեղադրում են սեփական կայքերում և նշում այլ հեղինակների...
Հարգելիներս, մի´ արեք այդպիսի բան... Նախ, ընթերցողները, որոնք այդ նույն իմ գրառումներն այլ կայքերում են կարդում, շատ լավ գիտեն, թե ձեր հրապարակած վերլուծությունների հեղինակն իրականում ով է...
Եվ ամենակարևորը՝ դա շատ տհաճ է, քանի որ մինչև հիմա ես որևէ ԶԼՄ-ի հետ խնդիր չեմ ունեցել, շատ շնորհակալ եմ եղել բոլոր ԶԼՄ-ներին, այդ թվում նաև գրագողությամբ զբաղվողներին, որոնք Շիրակի պետհամալսարանի նախկին ռեկտորի դեմ պայքարի ամբողջ ժամանակահատվածում կանգնած են եղել արդարության կողքին և լուսաբանել են այն...
Հ.Գ.Այս անգամ չեմ տա այդ ԶԼՄ-ների անունները... Սակայն նույն կերպ շարունակելու պարագայում ոչ միայն կհրապարակեմ դրանք,այլև կներկայացնեմ գրագողության ապացույցները...
Գագիկ Համբարյան
