Քաղաքական դեգրադացիա
Արմեն Զատիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մովսեսի սպանությամբ Հայաստանում վերացավ ազատության-անկախության գաղափարի քարոզումը, այդ գաղափարը ժողովրդին հարազատ դարձնելու քաղաքական գործչի համբերատար, նվիրյալ գործունեությունը:
Նույնիսկ ԳՈՒԼԱԳ-ներում իրենց կյանքը մաշած մարդիկ, սկսեցին ՀՀՇ-ի հետ խաղեր տալ, որի արդյունքում քայքայվեց անկախականների ճամբարը: Մովսեսին հատուկ վերացրին, որպեսզի ճանապարհ հարթեն, ասպարեզը տրամադրեն քաղաքական արկածախնդիրներին:
Երկրում սկսվեց ավանտյուրիստների, աթոռամոլների դարաշրջանը, ռեժիմի դեմ «պայքարի» միակ կարգախոսը դարձավ՝ « դու իջի ես նստեմ»ը: Քաղաքական դաշտն այնպես այլասերվեց, բանը հասավ նրան, որ այսօր «0» տոկոսանոց վարկանիշի «մարած աբլիգացիները» դեռ հավակնում են երկրում «հարցեր լուծել»...