Քաղաքական էլիտան շարունակում է հարսանիք-փարթիները. Թոխմախի Մհերը՝ հարսանիքի քավոր.
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի քաղաքական և տնտեսական էլիտան շարունակում է հարսանիք-փարթիները: Ուրբաթ օրը «Ֆլորենս» ռեստորանային համալիրում կայացել է հերթական հարսանիքը: Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, ով Երրորդմասցի Լյովիկի սպանությունից հետո, ասում են, հազվադեպ էր նման խնջույքների մասնակցում, առավել ևս՝ ակտիվ դերում լինում, եղել է հարսանիքի քավորը:
Իսկ ամուսնացողները Երևանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՊՈԱԿ-ի (հանրությանը հայտնի է «Թաղման բյուրո» անվամբ) տնօրեն Վարուժան Սուքիասյանի որդին և Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ դուստրն են եղել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
