Քաղաքականությունն անբարոյականություն չէ
2017 թվականին Մալաթիա-Սեբաստիայի ընտրական տեղամասերից մեկում դիտորդ էի, բնականաբար դրված էր նաև Լֆիկի....էէէէէ, կներեք, Սամվել Ալեքսանյանի թեկնածությունը ու իմ աչքով եմ տեսել ու անիմաստ արձանագրել բոլոր այն խախտումները, որոնք այդ տեղամասում տեղի ունեցան՝ հօգուտ այդ համայնքի բարեգործի, մեղա, մեղա, դե էէն էլի, որ լավաշ բաժանելով Աստծո մոտ ինդուլգենցիա է ուզում ձեռք բերել: Ինչքան տգետ զանգված կան, որ գուցե տառաճանաչ էլ չէր, նրա անվան դիմաց էր ճակատագրական պտիչկան դնում, մարդիկ իրենց քքվեախցիկներից դուրս էին գալիս ու իրենց հետ մտած մարդկանց ցույց տալիս, որ այդ պտիչկան ճիշտ տեղում են դրել, ըմբռնո՞ւմ եք չէ մտքիս ընթացքը՝ ում էին ցույց տալիս, ինչու էին ցույց տալիս: անկողնային հիվանդ իրենց հարազատներին հանում բերում էին ընտրությունների, որ իրենց ձայնը տան իմ ասած թեկնածուին:
Իսկ ընտրարշավի ժամանակ շատերն էին նաև անձամբ ինձ խոստովանում, որ երբեմնի օլիգարխ, այսօր բարեխիղճ տնտեսվարող Ալեքասանյանը փողեր բաժանել, խոստացել ուսման վարձեր վճարել, մարդկանց սառնարաններն անձամբ բերնեբերան լցրել, դե երևի իր կեղծ ու ժամկետանց մթերքներով: Բայց չշեղվենք: Դե բնականաբար վերջում, երբ հաշվեցինք քվեաթերթիկները, առաջատարը, թույլ տվեք ասել, լֆիկ Սամվելն էր, որը բացի իր ներկայությունն ԱԺ-ում ապահովելով, նաև Հանրապետական կուսակցության մուտքն ապահովեց ու հաղթանակը: Մի խոսքով: Հիմա թավշյահեղափոխական կլոունադայի հեղինակները այդ փաստը որպես կոմպրոմատ են պահել, ու հարց է առաջանում լֆիկն ի՞նչ կամ ավելի ճիշտ ինչե՞ր է անում, ինչ ծառայություններ է մատուցում այս իշխանություններին, որ շնիկ ԱԱԾ-ն դեռ նրա դղյակների դռները չի թակել: Ու այսօր Ծառուկյանի դեմ կատարվողն արդարացնողներին չեմ մեղադրում, բայց նեղություն կրեք, ձեր պաշտելի իշխանություններին այդ հարցը տվեք ու ասեք՝ ինչո՞ւ է հանցավոր համաձայնության մեջ մտել ենթադրյալ հանցագործների հետ ու կոծկում նրանց ենթադրյալ հանցանքները, ինչո՞վ է տվյալ տնտեսվարողը, և մյուսները նույնպես, հատուցում այդ հանցավոր լռությունը, ի՞նչ ծառայություններով, ի՞նչ փողերով, ո՞ւր են գնում ժողովրդից ու պետությունից թալանած այդ փողերը:
Ենթադրյալ հանցագործությունը թաքցնելն ու կոծկելը, կհուշե՞ք, որ հոդվածով է դատապարտվում: Ու չգիտես նողկալի է այս ամենը, լացելու, քամահրանքի արժանի, ծիծաղալու: Քաղաքականությունն անբարոյականություն չէ, անբարոյականներն են այն այդպիսին դարձնում:
