Քաղաքականություն կա՞, որ զբաղվեմ. Սուրիկ Խաչատրյան
Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ խորհրդի անդամ Սուրիկ Խաչատրյանն այսօր Էջմիածնում մասնակցել է քաղաքի տոնին:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց. «Էջմիածնի նկատմամբ պարտք ունենք, որովհետև մեր սուրբ քաղաքն է: Ի վերջո էսօր մենք ուրախանում ենք հայոց ազգային բանակով և չպետք է մոռանանք, որ մեզ դարեր շարունակ մեր մշակույթն է պահել»:
Հարցին, թե հեռացե՞լ եք քաղաքականությունից՝ Սուրիկ Խաչատրյանն արձագանքեց. «Հիմա կա՞ քաղաքականություն, որ զբաղվեմ: Ամենամեծ քաղաքականությունը ԱԺ ընտրություններն էին, որն ավարտվեցին, իսկ հիմա մնում է հանգիստ ապրել ու արարել»::
Հարցին, թե դե՞մ եք երիտասարդ թեկնածուին, Սուրիկ Խաչատրյանը նշեց. «Նենց չի, որ դեմ եմ, կողմ եմ: Ամեն դեպքւմ տառապյալ փորձը կա»:
Ճշտող հարցին, չե՞ք աջակցի, Խաչատրյանը ավելացրեց. «Իհարկե, ոչ»:
Մանրամասն սկզբնաղբյուր` կայքում