Քաղաքականություն կմտնի կարիերան ավարտելուց հետո
Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում Ամերիկյան ֆիլմերի 2013թ. ցուցաշարի շրջանակներում ցուցադրվող «Բրուքլինյան ամրոց» ֆիլմի պրեմիերայի ժամանակ, որը պատմում է շախմատասեր երեխաների մասին, հանդիպեցինք շախմատի մեր չեմպիոն Տիգրան Պետրոսյանին և առիթը բաց չթողնելով նրանից հետաքրքրվեցինք նրա առաջիկա ծրագրերից և քաղաքականություն մտնելու հնարավոր հեռանկարներից. «Այո, քաղաքականություն մտնելու ցանկություն ունեմ, բայց ոչ հիմա: Միգուցե տարիներ հետո, երբ ավարտեմ շախմատային կարիերաս, բայց առայժմ շուտ է այդ մասին խոսելը: Ընդհանրապես շախմատը ուրույն սպորտաձև է, ուրույն զբաղմունք է, ուրույն գործ է: Ամեն դեպքում դժվար է նմանեցնել, որեւէ բանի հետ. շախմատը անկրկնելի է»:
Զառա ՂԱԶԱՐՅԱՆ