Քաղաքապետը չի ընդունում մեղադրանքը
Քննչական կոմիտեն, Ապարանի ՀՀԿ-ական քաղաքապետին մեղադրանք է առաջադրել՝ ապօրինի շինարարությունը չկանխելու համար: Մինչդեռ, Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանը NewsMedia-ի հետ զրույցում նշեց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:Այդ ամենի մասին՝շուտով ամեն ինչ կիմանաք»,-հավելեց քաղաքապետը:
ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Ապարան համայնքի ղեկավարի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման դեպքի մի շարք հանգամանքներ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ապարան բազմաբնակավայր խոշորացված համայնքի ղեկավարը, ունենալով ինքնակամ շինարարությունը կանխարգելելու ու կասեցնելու, ինչպես նաև, օրենքով սահմանված կարգով, դրա հետևանքների վերացումը ապահովելու լիազորություն, ինքնակամ կառույց իրականացրած անձի նկատմամբ դիտավորությամբ չի կիրառել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ. 2017 թվականին Ապարան քաղաքի բնակչին թույլատրել է սեփականության իրավունքով իրեն բնակելի կառուցապատման հողամասերում առանց թույլտվության ինքնակամ կառուցել շինություն:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Ապարան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315.2-րդ հոդվածով, վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նշենք, որ 2017 թվականի նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրությունների արդյունքներով, Արագածոտնի մարզի Ապարանի քաղաքապետ է ընտրել «Գնթունիք» ընկերության հիմնադիր Կարեն Եղիազարյանը: Նա ստացել է 18 105 ընտրողներից 10 868-ի կողմ ձայները:
Նա առաջադրվել էր Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից։
