ՔԱՂՔԵՆԻ ԱՄԱՆՈՐ, ՊԱՐՏՔԵՐԻ ՄԵՋ ԽՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ։ ՈՒ ՉՓՈՐՁԵՔ ՀԱՄԵՄԱՏԵԼ ՀՆԻ ՀԵՏ, ՄԵՐԺԵԼ ԵՆՔ
Այսօր, վարչապետի տիկինը վարչապետը հորդորում են, ուղղություն տալիս ինչ ուտենք, ոնց ծախսենք, աղքատության վերջին խազին հասած ժողովրդին պարտքեր չանեն, ավելորդ ծախսեր չանեն։ Ու այդքան խելացիները, որ հավաքվել են մի տեղ, ու երկիրն էսքան պարտքերի մեջ, մտածու՞մ են, հետո մեր քթից ու ջանից այդ 780000 դոլարը ոնց է դուրս գալու, մեզ հարցրե՞լ են, դա մեզ պե՞տք է, մեզ պե՞տք է դրսից ինչ որ արտիստ հրավիրելը, մեր եղածներին վարձատրեք, մեր ընտանիքի տոնը մենք տոն դարձնենք։ Սենց էլ բան կլինի, մտածեք էլի մի քիչ, մեկդ մի հիմար որոշում եք ներկայացնում ձեր երազանքների իրականացման համար, մնացածն էլ գոռում են ուռա~ ուռա~, բա հետո՞, հետո էլ հաջորդ օրը ազգդ արթնանա ու սկսի մատներն ուտել։ Հետո էլ ինչ առաջարկ կամ խնդրանք անեն, ասեք պսրտքեր ունենք, ՉԻԿ...
Հերիք է, հերիք