Քերիի կոչը Ռուսաստանին
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ժամանակ Մոսկվային կոչ է արել հարգել Ուկրաինայի արևելքի հրադադարը։ Այս մասին փոխանցում է BBC-ն։
Պետդեպի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ զրույցում Քերին Ռուսաստանին նաև կոչ է արել Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի առաջիկա բանակցություններին անել հնարավոր ամեն բան՝ Մինսկի համաձայնագրերի իրականացման գործընթացն արագացնելու համար։
Վերջին օրերին ՄԱԿ-ն ու ԱՄՆ-ը հայտարարել են, որ նկատում են Ռուսաստանից մեծաքանակ զենքի մատակարարում Դոնբաս։ Սակայն Մոսկվան հերքում է Ուկրաինայի արևելքի ինքնահռչակ հանրապետություններին ռազմական օգնություն ցուցաբերելու բոլոր մեղադրանքները։
