Քիմ Քարդաշյանի սեռափոխված հայրացուն կյանքի ընկեր է գտել (լուսանկարներ)
Tert.am-ը գրում է.
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հայրացուն` Քեյթլին Ջեները, սկսել է հանդիպել դերասանուհի Քենդիս Քեյնի հետ:
«Լենտա»-ն մանրամասնում է, որ Քենդիսը նախկինում տղամարդ է եղել, ինչպես Ջեները: Մինչև 1996-ը Քիմի հայրացուի ընտրյալի անունը Բրենդան Մաքդենիել էր:
ԶԼՄ-ների փոխանցմամբ Քեյթլին - Քենդիս զույգը ծանոթացել է Նյու Յորքում անցկացված գեյ-շքերթի ժամանակ: Դրանից հետո զույգը մի քանի օր միասին է անցկացրել: Նրանք խանութներ են գնացել, այցելել են առողջարան, Բրոդվեյում ներկայացում նայել, ինչպես նաև` մոմերով ընթրիք կազմակերպել:
Զույգին մոտ աղբյուրները պնդում են, թե վերջապես` երկար տարիների պայքարից հետո, Քեյթլինը կարողացել է գտնել իր երջանկությունը:
1976-ին այն ժամանակ դեռ Բրուս Ջեները դարձել է տասնամարտի օլիմպիական չեմպիոն, 1975 - 1980թթ եղել այդ մարզաձևի աշխարհի չեմպիոնը:
Բրենդան Մաքդենիելը իր կարիերան սկսել է 1990-ականներին` հանդես գալով կանանց կերպարներով: Նա սեռը փոխել էր դեռ 1996-ին: