Քիմ Քարդաշյանի խորթ հայրը կին է ուզում դառնալ
Ամիսներ առաջ տեղեկացրել էինք, որ Քիմ Քարդաշյանի խորթ հայրը` Բրյուս Ջենները, հայտարարություն էր արել այն մասին, որ կին դառնալու ցանկություն ունի: Նշենք, որ ներկայում նրա արտաքին տեսքն արդեն իսկ կտրուկ փոփոխությունների է ենթարկվել:
Քիմ Քարդաշյանն իր միկրոբլոգում անդրադարձել է խորթ հորը` գրելով.
«Գուցե ոչ միշտ է դյուրին, բայց, այնուամենայնիվ, մենք, անկախ ամեն ինչից, սատարում ենք քեզ: Քո անկեղծությունը մյուսների համար քաջության և կյանքն իրական ապրելու դռներ է բացել:
Սերը քաջությունն է, որպեսզի կերտես քո ամենաճիշտ և ամենալավ տարբերակը: Բրյուսը սեր է: Մենք սիրում ենք քեզ, Բրյուս»: