Քննարկումների ընթացքում քաղաքական ուժերը հասկանում են սահմանադրական փոփոխությունների կարևորությունը
«Ես չեմ պատկերացնում քաղաքական ուժ, որը կարող է հեռու մնալ սահմանադրական բարեփոխումներից և իր տեղը գտնի քաղաքական դաշտում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Անդրադառնալով բարեփոխումների շուրջ քաղաքական ուժերի դիրքորոշմանը, Վ. Բաղդասարյանը նշեց. «Քննարկումների ընթացքում քաղաքական ուժերը հասկանում են սահմանադրական փոփոխությունների կարևորությունը: Հասկանում են, որ այս փոփոխությունները պետք են, բայց վերամշակել է պետք»:
