Քննարկվում է խորհրդարանում գործարար պատգամավորների խումբ ստեղծելու հարցը. Հրապարակ
Չնայած հաշտությանը, խոսվում է, որ մի քանի այլ գործարար պատգամավորներ եւս առաջիկայում պետք է դուրս գան ԱԺ ԲՀԿ խմբակցությունից: Սերժ Սարգսյանը որոշել է. բոլոր նրանք, ովքեր իր ցուցումով են ժամանակին մտել ԲՀԿ, պետք է դուրս գան եւ բացահայտ ընդգծվի ԱԺ դասավորությունը՝ հօգուտ մեծամասնության:
Քննարկվում է խորհրդարանում գործարար պատգամավորների խումբ ստեղծելու հարցը, եւ որպեսզի նրանց դուրս գալն արժանապատիվ դիտվի, չի բացառվում, որ ՀՀԿ խմբակցությունից էլ մի քանի գործարար պատգամավոր դուրս գան եւ ընդգրկվեն այդ խմբում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
