Քննարկվում են Պուտինի այցի ժամկետները. Փաշինյանը` ТАСС-ին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնկալում է, որ ՌԴ նախագահը կայցելի Երևան, իսկ ինքը` Մոսկվա: Այդ մասին նա Բրյուսելում պատմել է ТАСС-ի թղթակիցին, որտեղ գտնվում էր երկու օր:
Փաշինյանը տեղեկացրել է, որ երկու երկրները ներկայումս քննարկում են այցերի ժամկետները:
«Վերջին քննարկումը եղել է մեկ շաբաթ առաջ. ես խոսել եմ հեռախոսով ՌԴ նախագահի հետ, մենք քննարկել ենք այդ հարցը զրույցի ընթացքում: Եվ մեր վարչակազմերը քննարկում են այն այժմ»,-ասել է նա:
