Քննության շրջանակներում մի քանի հասցեներում կատարվում են խուզարկություններ. ՀՔԾ
Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից:
«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քննության շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, մի քանի հասցեներում կատարվում են խուզարկություններ։ Քրեական գործով այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն»,-ասված է ՀՔԾ հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության և Քննչական կոմիտեի աշխատակիցներն այս պահին խուզարկություն են անցկացնում «Yerevan.today» կայքի խմբագրությունում: