1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Քննությունը կարևոր փաստեր է անտեսում․հայրը վստահ է՝ որդուն բանակում սպանել են

Լեռնային Ղարաբաղի զորմասերից մեկում 2015 թվականի մայիսի 8-ին մահացած Հարություն Համբարյանի իրավահաջորդը՝ Հրայր Համբարյանը, բացարկ է հայտնել գործը վարող ՀՀ ՊՆ քննչական ծառայության 3-րդ կայազորային բաժնի պետին, քննիչներին, բաժինը հսկող զինդատախազին: Երիտասարդի հայրը որպես բացարկի պատճառ նշում է այն, որ քննչական մարմինները կատարում են միակողմանի քննություն, ամեն կերպ փորձում են հիմնավորել վարկածը, թե Հարությունը ինքնասպան է եղել: Գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Գործով մեղադրյալը Համբարյանի ծառայակից Դավիթ Հարությունյանն է։ Տուժող կողմը ինքնասպանության վարկածին չի հավատում, համոզված է, որ Համբարյանին սպանել են։
Հրայր Համբարյանի ներկայացուցիչ, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ֊ի փորձագետ֊քրեագետ Ռուբեն Մարտիրոսյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ այս գործով ռեկորդ է սահմանվել․ զենքի, հագուստի և այլ փորձաքննությունների արդյունքները վեց ամիս է՝ իրենց չեն տրամադրում, մինչդեռ սովորաբար նման փորձաքննությունների անցկացումն ու արդյունքների տրամադրումը տևում է մինչև 25 օր, առավելագույնը՝ 2 ամիս։
Մարտիրոսյանն ասել է, որ զինվորի գլխի հրազենային վնասվածքը հասցվել է վերևից ներքև, իսկ դա ինքը՝ մահացածը, չէր կարող անել։ Ինքնաձիգով ինքնսպանություն գործողները կրակում են բերանից կամ ծնոտի տակից։
Համաձայն դատաբժշկական եզրակացության, Համբարյանի վրա կրակել են «տվյալ զենքին բնորոշ կրակոցի լրացուցիչ գործոնների ազդեցության սահմաններում»։ Մարտիրոսյանը պարզաբանել է, որ լրացուցիչ գործոններն են մուրը, վառոդի մասնիկները։ Այսինքն, ըստ փորձագետի, եզրակացությունը հաստատում է, որ ընդհուպ կրակոց չի եղել։
Մահացած զինծառայողի հայրն իր բացարկի միջնորդության մեջ նշում է փաստեր, որ արհամարվում են քննության ընթացքում։
«Զինծառայող Դավիթ Հարությունյանի ցուցմունքի համաձայն` սպանությունից որոշ ժամանակ առաջ որդիս լուրջ ընդհարում է ունեցել համածառայակիցների հետ, առնվազն դրանցից 2֊ի` Հովհաննես Մելքոնյանի և Սմբատ Հայրապետյանի հետ, որի ընթացքում դանակահարել է Սմբատ Հայրապետյանին: Նախաքննական մարմինը ձգտել ու ձգտում է անտեսել այս կարևորագույն փաստը: Սա է պատճառը, որ Սմբատ Հայրապետյանին դատաբժշկական փորձաքննության են ենթարկել միայն Դավիթ Հարությունյանի պաշտպանի համառ պահանջներից հետո: Համաձայն թիվ 387 փորձագիտական եզրակացության, իրոք, Սմբատ Հայրապետյանի աջ և ձախ ձեռքերի վրա հայտաբերվել են բազմաթիվ սպիներ, այդ թվում նաև սուր-կտրող գործիքով հասցված վնասվածքներ, որոնց մի մասը կարող էին առաջանալ սպանությունից մի քանի օր առաջ, կամ հենց սպանության օրը: Չնայած այս աղաղակող փաստին, քննիչ-դատախազները չեն տեսնում ոչ հանցավոր բանդայի գործողությունները և ոչ էլ այդ գործողությունների կապը որդուս սպանության հետ․ ըստ էության, որդիս արժանի հակահարված է տվել հանցագործ խմբին, պաշտպանել է իր անձն ու արժանապատվությունը։
Անհասկանալի է այս եզրակացության մեջ գործի հանգամանքների պարբերությունը։ Քննիչը՝ Ն. Ավետիսյանը, գրում է՝ գործով մեղադրյալ Դավիթ Հարությունյանը ցուցմունք է տվել այն մասին, թե կրտսեր սերժանտ Հովհաննես Մելքումյանն իրեն պատմել է, որ Հարություն Համբարյանը վիճաբանություն է ունեցել իր հետ, որի ընթացքում Համբարյանը դանակ է թափահարել ու դանակով վնասել է Սմբատ Հայրապետյանին։ Հարց է առաջանում, եթե Հարությունը վիճել է Հովհաննեսի հետ, ապա ինչո՞ւ է դանակով վնասել Սմբատին։ Իրականում, դեպքին ոչ թե երկու, այլ 5-6 անձինք են ներկա եղել։

մանրամասն՝ այստեղ:

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan