Քոչարյանն էլ կբացի քաղաքականության 2008թ. փակած էջը
Ժամանակ օրաթերթը գրում է.
Նախագահությունից հեռանալուց հետո ինը տարի է, ինչ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է վերադառնալ իշխանություն: Եվ գործող իշխանությունները, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այդքան ժամանակ էլ պայքարել են, որ նա շարունակի մնալ երիտասարդ թոշակառուի կարգավիճակում: Ռոբերտ Քոչարյանը փորձում է տարատեսակ ուժերի միջոցով ապահովվել իր վերադարձը , գործող իշխանություններն ամեն անգամ ջլատում են այդ ուժերը:
Անգամ կարծիք կա , որ իշխանությունները սահմանադրական փոփոխությունները նախաձառնեցին ոչ այնքան իրենց վերարտադրության, որքան Ռ. Քոչարյանի վերադարձը կանխելու համար: Չէ որ այդ փոփոխությունների արդյունքում Հայաստանն այլևս կիսանախագահական համակարգ ունեցող երկիր չէ և չի կարող ունենալ ուժեղ, գործադիր լծակներ ունեցող նախագահ: Այս փոփոխությունների արդյունքում Հայաստանում ներդրվել է խորհրդարանական կառավարման համակարգ, որտեղ երկրի փաստացի ղեկավարը վարչապետն է: Իսկ վարչապետը դառնալու է խորհրդարանում մեծամասնություն ունեցող ուժի ներկայացուցիչը:
Մանրամասները թերթի օրվա համարում:
