Քոչարյանի գործով կդիմեն ՍԴ, ՍԴ-ն էլ՝ Վենետիկի հանձնաժողովին. «Հրապարակ»
«Մեր տեղեկություններով, նախագահ Բակո Սահակյանի կողմից Արցախի անկախության 27-րդ տարվա միջոցառումներին մասնակցելու հրավեր է փոխանցվել ՀՀ բոլոր վարչապետներին, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին, սակայն նա չի մեկնել Արցախ։ Բայց նաև չի հեռացել Հայաստանից, չնայած նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը սեպտեմբերի 1-ի իր հարցազրույցում ասել էր, թե Քոչարյանը մի քանի օրով կբացակայի Հայաստանից և դրա իրավունքն ունի, սակայն պարզվեց, որ քննիչը նրա անձնագիրը վերցրել է և չի վերադարձնում, ինչը խանգարում է նրա մեկնումին։
Ի դեպ, վաղուց ի վեր նման պրակտիկա կա Հայաստանում՝ մեղադրանք առաջադրելիս քննիչները վերցնում են մեղադրյալի անձնագիրը, և նրանք այլևս երկրից բացակայել չեն կարողանում:
Մի տեղեկություն ևս ՝ կապված Քոչարյանի գործի հետ։ Գրեթե հաստատ է, որ վճռաբեկ դատարանը կդիմի Սահմանադրական դատարանին՝ Քոչարյանին ներկայացված մեղադրանքի շրջանակներում անձեռնմխելիության հարցը որոշելու համար»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: