Քոչարյանը ևս մեկ անգամ իշխանություն չի գա. Գուրգեն Եղիազարյան
«Եթե Քոչարյանը որոշի իր թեկնածությունն առաջադրել գալիք նախագահական ընտրություներում, ես նրան ձայն չեմ տա», - այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀԱԿ նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանը:
Նա համոզված է` Քոչարյանը ևս մեկ անգամ իշխանություն չի գա:
Խոսելով վերջինիս հայտարարության մասին` բանախոսը նշեց, որ երկրորդ նախագահի ելույթը ողջունելի և կոնստրուկտիվ էր, այնուհետև հավելեց, որ նախկին նախագահը գիտի` ինչ կարելի է անել և ինչ չի կարելի:
Երկրորդ նախագահի ելութիթն անդրադարձավ նաև ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: Նրա համոզմամբ` ժողովրդի հիշողությունը այնքան կարճ չէ, որպեսզի Քոչարյանին կրկին վստահեն:
