Քոչարյանը սկսել է քաղաքական բնույթի հանդիպումներ անցկացնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակում հայտնվելուց հետո հայտարարեց ակտիվ քաղաքականություն մտնելու մասին, սկսել է հանդիպումներ անցկացնել: Նպատակը խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ միավորում ձեւավորելն է:
Միայն թե, ինչպես պնդում են «Ժողովուրդ» թերթի աղբյուրները, Քոչարյանը հիմնականում հանդիպում է «մարդ-կուսակցությունների» նախագահների հետ: Քոչարյանն այս ընթացքում ընդունել է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին, «Համաձայնություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանին, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին:
«Ժողովուրդ» թերթի հետ զրույցում այդ կուսակցությունների ղեկավարները չեն հերքել Քոչարյանի հետ հանդիպման փաստը: Ի դեպ, ՀՀԿ ԳՄ նիստից հետո ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանն էլ ասել է, որ եթե Քոչարյանն ատիվ քաղաքականության մեջ մտնի եւ այնպիսի խնդիրներ առաջադրի, որը իրենց ծրագրին մոտ է, գուցե համագործակցություն սկսեն»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
