ՔՊ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՊՆԴՈՒՄ Է՝ ԶՊՄԿ ՊԱՀՆՈՐԴԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ Է ՍՊԱՆԵԼ
ՔՊ-ական պատգամավոր, սյունեցի Նարեկ Ղահրամանյանը պնդում է, որ ԶՊՄԿ պահնորդին սպանել է Ադրբեջանից Հայաստան ներթափանցած զինծառայողներից մեկը։
Խորհրդարանում մեր լրագրողի հարցին ի պատասխան, որ դատախազությունը հերքում է ադրբեջանցիների առնչությունըսպանությանը, որևէ ապացույց չկա, պատգամավորը պատասխանել է․
«Չկա, կլինի։ Սպասեք իրավապահների բացահայտումներին»։
Հիշեցնենք, որ դատախազությունը երեկ հայտնեց, որ Հայաստան թափանցած ադրբեջանցիներից որեւէ մեկին պահնորդի սպանության համար մեղադրանք չի առաջադրվել։