1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ՔՊ-ի թիմը ընտրության կգնա Հայկ Մարությանի դեմքով

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրեր առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում փակ քվեարկությամբ որոշվեց, որ իրենց քաղաքապետի թեկնածուն դերասան և վերջերս այդ կուսակցությանն անդամագրված Հայկ Մարությանն է:

Նա երկրորդ փուլի արդյունքներով 3 ձայնով առաջ էր անցել ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանից: Սակայն «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` ստեղծված իրավիճակն իրականում խորը արմատներ ունի: Ի վերջո, ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ ի սկզբանե այդ պաշտոնը նախատեսված է եղել հենց Ալեն Սիմոնյանի համար:

 

Սակայն ինչ եղավ երկու ամսվա ընթացքում: Պաշտոնների բաշխում: Երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսկացության անդամները` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ս. թ. մարտի 31-ին սկսեցին իրենց քայլարշավը, հանրության գերակշիռ մեծամասնությունը չէր պատկերացնում, որ հաղթանակի կհասնեն՝ ստիպելով Սերժ Սարգսյանին հրաժարական տալ, և ընդհանրապես, կկարողանան իշխանությունից հեռացնել ՀՀԿ-ին:

Եվ, երբ արդեն հստակ պարզ էր, որ Նիկոլ Փաշինյանն է վարչապետ լինելու, կուսակցությունում սկսել են պաշտոններ բաշխելու գործընթացը: Մասնավորապես, կուսակցությունում ցուցակ են կազմել, թե ում որ պաշտոնում են ուզում տեսնել: Ընդ որում` եղել են պաշտոններ, որոնց ընտրությունը դժվար է եղել:

Մասնավորապես, «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` ամենաերկար քննարկումները եղել են Մշակույթի նախարարի թեկնածուի ժամանակ: Սկզբում թեկնածու չեն ունեցել, բայց քննարկումներից հետո որոշում է կայացվել նախապատվություն տալ Լիլիթ Մակունցին: Արարատ Միրզոյանի և Տիգրան Ավինյանի պաշտոնների հարցը շատ հեշտ և արագ է լուծվել` առանց երկար քննարկելու:


Շատ արագ են կատարվել նաև Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի և տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի ընտրությունը: Իսկ ահա Արայիկ Հարությունյանին երկու առաջարկ է եղել` նա ցանկանում է զբաղեցնել կրթության եւ գիտության նախարարի, թե Երևանի քաղաքապետի պաշտոնը, վերջինս էլ մեկ օր ժամանակ խնդրելուց հետո ընտրել է առաջին տարբերակը:

Եվ հենց նա էլ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է առողջապահության նախարար նշանակել Արսեն Թորոսյանին: Այդ օրերին ցուցակի մեջ Ալեն Սիմոնյանի դիմաց արդեն «գրվել» է «Երևանի քաղաքապետ», մանավանդ որ նա ավագանու անդամ էր և կարող էր զբաղեցնել այդ պաշտոնը:

Եվ հիմա այսօր ստացվում է` այդ ցուցակում ներառված բոլոր անձինք ստացել են իրենց խոստացված պաշտոնները, բացի Ալեն Սիմոնյանից: Ինչպես պնդում են մեր աղբյուրները, այս իրավիճակի պատճառները կարող են մի քանիսը լինել:

– Ամենաառաջին պատճառը կարող է լինել այն, որ Ա.Սիմոնյանը դրանից հետո այնպիսի քայլեր է արել, որոնք դուր չեն եկել անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Եվ այստեղ տեղին է հիշեցնել Ալեն Սիմոնյանի` պատգամավորական մանդատից հրաժարվելու պատմությունը, երբ Նիկոլ Փաշինյանը շատ կարճ արձագանքել էր՝ Սիմոնյանի քայլն իր հետ համաձայնեցրած չէր:

– Երկրորդ պատճառը կարող է լինել նաև այն, որ իրադարձությունների զարգացման արդյունքում Նիկոլ Փաշինյանն այլևս Ալեն Սիմոնյանին չի տեսել քաղաքապետի պաշտոնում: – Կամ էլ չի բացառվում, որ Հայկ Մարությանն ավելի լավ կարողացավ համոզել Նիկոլ Փաշինյանին, քան հենց Ալեն Սիմոնյանը:

– Հանուն արդարության նշենք, որ Ալեն Սիմոնյանը, ի տարբերություն վերը թվարկված բոլոր գործիչների, ինքնուրույն կայացած կերպար է, ունի մեծ շրջապատ, և գարնանային հեղափոխության ժամանակ մեծ է եղել նրա դերակատարումը, քանի որ հանրության լայն շրջանակների մոտ նա ունի դրական իմիջ:

Թեժ ընտրություն. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության վերջին նիստը, որի ժամանակ տեղի ունեցավ քաղաապետի թեկնածուի ընտրությունը, չի անցել հանգիստ:

Այն մասնավորապես տևել է 5 ժամից ավելի, և ՔՊ-ում եղել են 8 թեկնածուներ, սակայն 5-ը ինքնաբացարկ են հայտնել մինչև առաջին փուլի ընտրությունը, իսկ առաջին փուլում էլ նրանցից Սրբուհի Ղազարյանը մեկ ձայն էր ստացել, Հայկ Մարությանը` 6, Ալեն Սիմոնյանը` 5, 1 քվեաթերթիկ էր անվավեր էր ճանաչվել:

Իսկ ահա երկրորդ փուլում Հայկը ստացել է 8 ձայն, Ալենը` կրկին 5: Ընդ որում, Նիկոլ Փաշինյանի ու կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի ձայները հենց Ալեն Սիմոնյանի կողմն են եղել: Ինքնաբացարկ հայտնողներից մեկն էլ եղել է հենց Արայիկ Հարությունյանը, ում այդ պաշտոնին փորձում էր առաջ տանել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, սակայն չստացվեց:

Եվ այժմ ՔՊ-ի թիմը ընտրության կգնա Հայկ Մարությանի դեմքով:

Մանրամասն` թերթի այսօրվա համարում:

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan