Քրեական աշխարհի անդամները ասում են մի եկեք Գյումրի, ճիշտ չի գալը, որ գաք լավ չի լինի.
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ժիրայր Սեֆիլյանի գլխավորած «100 ամյակը առանց ռեժիմի» շարժման ավտոերթը դեպի Գյումրի, որը կայանալու է այսօր, փորձ է արվում խոչընդոտել: Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց Հիմնադիր Խորհրդարանի խոսնակ Վարուժան Ավետիսյանը:
Նա մեզ պատմեց, որ վերջին օրերին միջնորդավորված ձևով իրենց հետ են կապվում քրեական հեղինակություններ ու հորդորում ավտոերթով Գյումրի չգնալ: «Առայժմ անունների մասին չենք նշում, քրեական աշխարհի անդամներ են ու ասում են մի եկեք Գյումրի, ճիշտ չի գալը, լավ կլինի չգաք, որ գաք լավ չի լինի: Այս տիպի բաներ ու առանց հիմնավորման»,-պատմելով խոչընդոտների մասին ասաց Ավետիսյանը: Անկախ սրանից ըստ Ավետիսյանի, ավտոերթը դեպի Գյումրի կայանալու է, ու իրենք այսօր ժամը 16:00-ին Գյումրու Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարևանությամբ կհանդիպեն քաղաքացիների հետ: Ավտոերթին կմասնակցի նաև Ժիրայր Սեֆիլյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
