Քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկին կրկին հիվանդանոց են տեղափոխել. նրան կվիրահատեն
armtimes.com -ի տեղեկություններով նախօրեին քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանը (Նորատուսցի Ալիկ) կրկին տեղափոխվել է հիվանդանոց. նրան կվիրահատեն: Ավելի վաղ մամուլը գրել էր, որ մեկ ամիս առաջ Նորատուսցի Ալիկը տեղափոխվել էր քաղաքացիական հիվանդանոց, սակայն նրա մոտ լուրջ բարդություններ էին առաջացել, որն էլ խոչընդոտել էր վիրահատության կատարմանը. ուստի որոշ ժամանակ անց տեղափոխել էին «Նուբարաշեն» ՔԿՀ: Այժմ սպասվում է նրա վիրահատությունը:
