Քրեական ռեզերվը՝ շփոթության մեջ է.ոմանք նոր տանիք են փնտրում...
ԱՍԵԿՈՍԵ
Շրջանառվող ակտիվ լուրերի համաձայն, մոտ ժամանակներս չի բացառվում, որ որոշ այսպես կոչված օրենքով գողեր, եւ քրեական շրջանակներ երկար ժամանակով լքեն ՀՀ-ի սահմանները: Պատճառներից գլխավորը՝ սպասվող առաջիկա ընտրություններն են, որի ժամանակ նորություն չէ, որ հիմնական ձայն հավաքողները՝ հենց այս շրջանակներն են: Եւ քանի որ շատ-շատերը չեն ուզում լինել բախումների ու նոր ինտրիգների կենտրոնում, որոշել են տեւական ժամանակ հեռու մնալ քաղաքական խաղերից ու օրակարգից՝ նախընտրելով այս անգամ քիչ աշխատել, եւ քիչ ախոյաններ ձեռք բերել, քանի որ ընտրական պայքարից հետո, դժվար է կանխատեսել, թե ով ում "տեր"-ն է լինելու, կամ այսպես ասած գլխավոր տանիքն ու հովանավորը:
Ի դեպ, քրեական ռեզերվի մի մասին էլ նշենք, որ ըստ լուրերի, այս օրերին արդեն իսկ սկսել են կուռացիաներ անել Արցախից, եւ մասնավորապես գեներալիտետների շրջանակից:
Մանրամասների մասին՝ հաջորդիվ: