Քրեակատարողական հիմնարկների շուրջ աղմկահարույց դրսևորումները շարունակվում են
«Ժողովուրդը» գրում է.
«Այս անգամ իրավապահների թիրախում է հայտնվել «Արմավիր» ՔԿՀ-ն եւ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն: Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող դատապարտված եւ կալանավորված անձինք նույն հիմնարկներում պահվող մեկ այլ կալանավորված անձի նկատմամբ պարբերաբար բռնություններ են գործադրել: Ավելին՝ նշված ՔԿՀ-ներում աշխատող պաշտոնատար անձինք իմացել են այդ դեպքերի մասին եւ օրենքով սահմանված կարգով ընթացք չեն տվել: Այդ իրավիճակը տիրել է նաեւ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Մասնավորապես կալանավորված անձանցից մեկը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետին դիմում է ներկայացրել՝ խնդրելով իրեն մեկուսացնել՝ ապահովելու համար իր անվտանգությունը, եւ բացատրություն է տվել այն մասին, որ ՔԿՀ-ի թերապիայի բաժանմունքի հիվանդասենյակներից մեկում ծեծի է ենթարկվել երեք դատապարտյալների կողմից: Արդյունքում, ծեծի ենթարկվելուց հետո ինքը ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պատասխանատու հերթապահին եւ նրա օգնականին հայտնել է իր հետ կատարվածի մասին, սակայն վերջիններիս կողմից որեւէ գործողություն չի ձեռնարկվել օրենսդրությամբ սահմանված կարգով դեպքին ընթացք տալու ուղղությամբ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
