Քրեակատարողական վարչությունում կադրային փոփոխությունները շարունակվում են
«Քրեակատարողական վարչությունում կադրային փոփոխությունները շարունակվում են։ «Նուբարաշեն» ՔԿՀ պետի տեղակալ Սմբատ Բուլղադարյանին որոշ ժամանակ առաջ տարել Էին «Սևան» ՔԿՀ պետի տեղակալ, սակայն վերջերս նրան վերադարձրել են հին պաշտոնին՝ «Նուբարաշեն» ՔԿՀ պետի տեղակալ։ Ըստ երևույթին, նրա գնալուց հետո «Նուբարաշենում» հսկողությունը վատացել Է։
Մյուս ուշագրավ փոփոխությունը դեռ առջևում Է՝ 30 հազար դրամանոց «սպարտիվկայի» համար քրեական հետապնդման ենթարկվող և աշխատանքից ազատված «Վարդաշեն» ՔԿՀ պետ Մանուկ Պողոսյանի տեղը դեռ թափուր Է։ Թեև պետի ժամանակավոր պաշտոնակատար Է նշանակվել արդարադատության գնդապետ Վ. Եղիազարյանը, սակայն հնարավոր Է այդ պաշտոնն զբաղեցնի միանգամայն այլ մարդ։ Մեր տեղեկություններով՝ հնարավոր Է նշանակվի Հովիկ Հակոբջանյանը։ Նա համակարգի հնաբնակներից Է, աշխատել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ որպես օպերգծով բաժնի պետ, այժմ «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալն Է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ Հրապարակ թերթի այսօրվա համարում։