Քսենիա Սոբչակը Քադիրովին և Պուտինին հիշեցրել է օրենքի և Սահմանադրության մասին
Լրագրող Քսենիա Սոբչակը իր թվիթթերյան էջում քննադատության է ենթարկել Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովին նրա՝ Վլադիմիր Պուտինի ցանկացած հրաման կատարելու պատրաստակամության համար: Հայտնում է «Նեզավիսեմայա գազետա»-ն:
«Իմիջիայլոց, Քադիրովի հայտարարությունը անհասկացողության ևս մեկ օրինակ է, թե ինչ է «իրավական պետությունը: Մենք Պուտինի զինվորներն ենք և պատրաստ ենք կատարել նրա ցանկացած հրաման, ի՞սկ եթե այն անօրինականն լինի: Կամ դու ենթարկվում ես օրենքին, Սահմանդրությանը կամ ցանկացած (անգամ, ենթադրենք, անօրինական) հրամանի: Օրենքը վեր է ամեն ինչից»,- գրել է Սոբչակը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մեկնաբանելով Պուտինի մամուլի ասուլիսում արված քննադատույթունն իրեն, Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտարարել էր, որ պատրաստ է կատարել Ռուսաստանի նախագահի ցանկացած հրաման:
