«Քուր ջան դառը կյանքիցս էի ուզում վերջ տալ, բայց փրկեք ինձ, չեմ ուզում մեռնել»...
Օրերս Արագածոտնի մարզի Շղարշիկ գյուղում հերթական ինքնասպանության դեպքն է արձանգրվել: Քացախաթթու խմելու միջոցով ինքնասպան է եղել մի կին, ում հիվանդանոցում փրկել չի հաջողվել: Թե ի՞նչն էր կնոջը դրդել նման քայլի գնալ, Fnews.am-ը փորձեց մանրամասներ ճշտել Շղարշիկ գյուղի գյուղապետ Հովհաննես Հարությունյանից: Գյուղապետն իր խոսքում նկատեց. «Ինչնէ կնոջը նման քայլի դրդել` դժվար է ասել: Ինքնասպան եղած կինը ապրում էր հաշմանդամ քրոջ հետ, երկուսն էլ ամուսնացած չէին: Հազիվ էին ծայրը ծայրին հասցնում, ինչով կարողանում էինք` օգնում էինք, բայց...: Երեի դառը կյանքը, սոցիալական ծանր վիճակն է դրդել կնոջը նման քայլի գնալ:
Հարցին, թե ի՞նչ գիտի դեպքի մասին գյուղապետը, Հարությունյանը հավելեց, որ , կինը առավոտյան արթնացել է եւ առանց որեւէ մեկին տեղյակ պահելու որոշել է քացախաթթու խմել եւ այդ կերպով վերջ տալ կյանքին: Խմելուց որոշ ժամանակ հետո զանգել է գյուղում ամուսնացած քրոջը եւ պատմել, թե ինչ է արել: Խնդրել է, որ փրկեն իրեն: Քրոջն ասել է."Քուր ջան դառը կյանքիցս էի ուզում վերջ տալ, բայց փրկեք ինձ, չեմ ուզում մեռնել": Միանգամից հասցրել են հիվանդանոց, բայց այնտեղ էլ նրան փկել չի հաջողվել:
