Քուշքյանը փորձում է հասնել նրան, որ ղարաբաղցիները սրտի ստենդավորման համար ստիպված Երևան չգան
«Հայակական ժամանակ»թերթը գրում է.
Առողջապահության ԲՀԿ-ական նախկին նախարար Հարություն Քուշքյանը, ով բոլորովին վերջերս նշանակվեց ԼՂՀ առողջապահության նախարար, բնակվում է Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում: Նա մերձավորների շրջանում ասել է, որ բավական գոհ է իր նոր աշխատանքից: Քուշքյանը, ըստ Արցախից ստացված տեղեկությունների, նոր սարքավորումներ է ձեռք բերել Ստեփանակերտի հիվանդանոցի համար ու հիմա փորձում է հասնել նրան, որ ղարաբաղցիները սրտի ստենդավորման համար ստիպված Երևան չգան։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
