Քվեարկության ընթացքում լրագրողների գործունեությունը խոչընդոտելու 2 դեպք է գրանցվել. դատախազություն
Դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրվա ընթացքում ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է լրատվամիջոցների ներկայացուցիչների գործունեությունը խոչընդոտելու 2 դեպք:
ԿԸՀ-ում մամուլի ասուլիսի ժամանակ Արարատի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սևակ Հովհաննիսյանը նշեց, որ ՀՀ գլխավոր դատախազության կողմից ստեղծված աշխատանքային խումբը ժամը 08:00-20:00-ն ընկած ժամանակահատվածում ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքային գործունեության 2 դեպք է ուսումնասիրվել:
«Այդ թիվն աննախադեպ ցածր է նախորդ համապետական ընտրությունների արդյունքների հետ համեմատ: Անցած տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել էր այսպիսի 14 դեպք»,- ասաց նա:
Ավելի վաղ դատախազությունը հայտնել էր, որ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ընդհանուր առմամբ 252 դեպք է ուսումնասիրել:
Դրանցից 108-ով քրեադատավարական ընթացակարգեր են իրականացվում: