Ռադիոյի տնօրենի պաշտոնի համար պայքար է սկսվել
Հրապարակը գրել է.
Պատգամավորի մանդատ ստացած Արման Սաղաթելյանի` ռադիոյի տնօրենի պաշտոնի համար պայքար է սկսվել։ Օրեր առաջ առաջարկ է արվել Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանին։ Ինքը՝ Արման Սաղաթելյանը, հակված է պաշտոնը փոխանցել իր առաջին տեղակալ Լիլիթ Թումանյանին՝ Լիկային, ում ռադիոյում չեն սիրում: Սակայն երեկ լուր ստացանք, որ նախագահականում մտադիր են ռադիոյի տնօրեն կարգել Մարկ Գրիգորյանին՝ ԲիԲիՍի-ի նախկին թղթակցին, ով մի քանի տարի առաջ վերադարձավ Հայաստան, մի քանի հեռուստանախագծեր արեց, ապա նշանակվեց ռադիոյի տնօրենի խորհրդական։ Արման Սաղաթելյանի՝ պատգամավոր դառնալուց հետո, մեկ ամսվա ընթացքում պետք է մրցույթ հայտարարվի, որն ինչքան էլ ձեւական, բայց օրենքի պահանջն է, դրանից հետո նոր ռադիոն կունենա նոր տնօրեն
