«Րաֆֆի Հովհաննիսյանը Ծառուկյանին ու Տեր-Պետրոսյանին ուզում է ստիպել, որ իր կարծիքը հաշվի առնեն»
1in.am-ը գրում է.Գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած առանձին հանրահավքների շարքը կամա թե ակամա պառակտելու է եռյակը՝ անկախ նրանից, թե այդ կուսակցությունների ներկայացուցիչներն «իրենց երեսը փրկելու համար» ինչ հայտարարություններ կանեն այդ մասին: Նման տեսակետ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց Համբարյանը՝ ընդգծելով, որ Հովհաննիսյանը պատահական չէ ընտրել նաև հանրահավքների անցկացման քաղաքները:
«Ի սկզբանե, երբ եռյակի մաս կազմող ուժերը միավորվեցին, Րաֆֆի Հովհաննիսյանը թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքականության վերաբերյալ ուներ իր ուրույն կարծիքը: Ներքին քաղաքականության վերաբերյալ այն է, որ նա իշխանափոխությունը հասկանում է «հենց հիմա», երբ նույն Լևոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանը «հիման» մի քիչ այլ կերպ էին պատկերացնում: Արտաքին քաղաքականության վերաբերյալ նրանց տեսակետները ևս տարբեր էին: Րաֆֆի Հովհաննիսյանը կտրականապես դեմ էր, որ Հայաստանը դառնար Եվրասիական տնտեսական միության անդամ, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը և ԲՀԿ-ն թեկուզ և չեն հայտարարում, բայց ակնհայտ է, որ կողմ են: Նրանց տարաձայնություններն այն աստիճանի հասան, որ Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է ինքնուրույն ցույց տալ իր ուժը՝ հույս ունենալով, որ ինքը կկարողանա մարզերում ընտրազանգված հավաքել, այն նույնը գուցե, որ ուներ 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ»:
մանրամասները` սկզբնաղբյուրում
