Րաֆֆի Հովհաննիսյանը կվերադառնա ԱՄՆ-ից, որպեսզի փորձի կասեցնել «Ժառանգության» վերջնական փլուզումը
«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչ ձևաչափով կամ առհասարակ կմասնակցի՞ «Ժառանգությունը» խորհրդարանական ընտրություններին՝ պարզ կդառնա առաջիկա օրերին։ Կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր մեկ շաբաթով կվերադառնա ԱՄՆ-ից, որպեսզի փորձի կասեցնել «Ժառանգության» վերջնական փլուզումը։ Արդեն հայտնի է, որ կուսակցության վարչության շարքերը առաջիկայում լքելու է Անահիտ Բախշյանը։ Զարուհի Փոստանջյանը արդեն դուրս գալու որոշում ունի։ Նա ծրագրում է առաջիկա ընտրություններին առանձին մասնակցելու ձևաչափ գտնել, իսկ Արմեն Մարտիրոսյանը շարունակում է տարբեր քաղաքական ուժերի և դաշինքների հետ բանակցել իր մասնակցությունը ապահովելու համար։
