Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է Արևմտյան Հայաստանում կոնկրետ նպատակով քայլ կատարել.
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Արևմտյան Հայաստան է մեկնել այնտեղ երկարաժամկետ գործունեություն սկսկելու նպատակով:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հովհաննիսյանն իր շրջապատին հայտնել է, թե ցանկանում է Արևմտյան Հայաստանում հիմնել հայկական կրթօջախներ, հայապահպանությանը նպաստելու նպատակով դասախոսություններ կարդալ: Նա ասել է, որ առայժմ գնում է ուսումնասիրելու, թե արդյոք կարող է այդ ծրագրերն իրագործել, և եթե ամեն ինչ իր սրտով լինի, կտեղափոխվի և բնակություն կհաստատի Արևմտյան Հայաստանում:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վերը բերված լուրերի առնչությամբ ասաց. «Րաֆֆին կվերադառնա, Ձեր բոլոր հարցերը կուղղեք իրեն»: Պիտի արձանագրենք, որ սա այն եզակի դեպքերից է, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը կոնկրետ նպատակով քայլ է կատարում և որի իրագործման արդյունքում նա կարող է Հայաստանին լուրջ և հեռանկարային օգուտ տալ»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
