Ռազմաքաղաքական իրավիճակը գնահատում եմ բավականին լարված. Տիգրան Աբրահամյան
«Վերջին 10 օրվա ընթացքում իրավիճակն առաջնագծում գնալով լարվում է»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Նրա խոսքով, դա առաջին հերթին պայմանավորված է ադրբեջանական զորքերի տեղաշարժերով, զորքերի կենտրոնացմամբ, Արցախի ուղղությամբ հիմնական կենտրոնացումը Ակնայի ուղղությամբ է, որը հարակից է ԱՀ Մարտունու, Ասկերանի ու Մարտակերտի շրջաններին: Տ.Աբրահամյանն ասաց, որ այդ ուղղությամբ անընդհատ նկատելի են զրահատանկային, հրետանային, հրթիռային զորքերի համալրումներ: Ըստ նրա, առաջնագծի բոլոր ուղղություններով բավականին ակտիվ գործում են նաև անօդաչու թռչող սարքերը։
«Ռազմաքաղաքական իրավիճակը գնահատում եմ բավականին լարված, ինչը կարող է բերել անցանկալի իրադարձությունների»,- ընդգծեց Տիգրան Աբրահամյանը։