ՌԴ֊ի՝ Ուկրաինա ներխուժման մասին հայտարարությունները կարող են հանգեցնել անուղղելի հետևանքների․ Պեսկով
Ուկրաինա Ռուսաստանի Դաշնության «ներխուժման» մասին Bloomberg-ի հրապարակումը խոսում է ԱՄՆ-ի և Արևմուտքի ագրեսիվ հայտարարությունների վտանգի մասին։ Նման հաղորդագրությունները կարող են հանգեցնել անուղղելի հետևանքների։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը հոդված էր հրապարակել Ռուսաստանի կողմից Ուկրաինա «ներխուժելու» մասին, ապա ընդունել սխալը և հեռացրել այն։ Ըստ հաղորդագրության՝ այս սխալի հանգամանքները հետաքննվում են։
«Սա հիանալիորեն ցույց է, թե որքան վտանգավոր է իրավիճակը, որը հրահրվում է անվերջ ագրեսիվ հայտարարություններով, որոնք գալիս են Վաշինգտոնից, Լոնդոնից և եվրոպական այլ մայրաքաղաքներից»,- ասել է Պեսկովը։ «Սա ցույց է տալիս, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ ծայրահեղ լարվածության մթնոլորտը, որն այժմ ձևավորվել է Եվրոպայում մեր գործընկերների այս ագրեսիվ գործողությունների պատճառով: Եվ սա, հավանաբար, նաև հիանալի ցույց է, թե ինչպես նման հաղորդագրությունները կարող են հանգեցնել անուղղելի հետևանքների», - ասել է Պեսկովը: