ՌԴ ԱԳՆ-Ն ԱՐԳԵԼԵԼ Է ԵՄ ՄԻ ՇԱՐՔ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ՌՈՒՍԱՍՏԱՆ
Մոսկվան ընդլայնել է Եվրամիության ներկյացուցիչների ցանկը, որոնց մուտքը երկիր արգելվում է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին:
Գերատեսչության հայտարարությունից հետևում է, որ որոշումը կայացրել են՝ ղեկավարվելով փոխադարձության սկզբունքով: ԱԳՆ-ն հիշեցրել է, որ ԵՄ-ն կանոնավոր կերպով որոշումներ է կայացնում, որոնք սահմանափակում են ռուսաստանցիների և ռուսական ընկերությունների իրավունքները, ինչի համար որպես հիմնավորում նշվում են չապացուցված մեղադրանքները:
«Ռուսական պատասխան միջոցառումներն, առաջին հերթին, անդրադարձել են աշխարհի տարբեր երկրներում գործող առանձին եվրոպական մասնավոր ռազմական ընկերությունների ղեկավարների վրա, որոնք բրյուսելյան եվրոպաշտոնյաների մոտ ալերգիա, ինչ-ինչ պատճառներով, չեն առաջացնում»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Ցանկում ընդգրկվել են նաև ԵՄ անդամ որոշ երկրների ուժային կառույցների, օրենսդիր մարմինների և գործադիր իշխանության ներկայացուցիչները: