ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է միջուկային բախման հավանականությունը
Միջուկային բախման հակամարտության հավանականությունն ավելի մեծ է, քան երբևէ վերջին տասնամյակների ընթացքում:
Այս մասին «Վալդայ» ակումբի նիստում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության փոխղեկավար Սերգեյ Ռյաբկովը։
«Ես չէի ցանկանա խորանալ քննարկումների մեջ այն մասին, թե արդյոք այսօր միջուկային հակամարտության հավանականությունը մեծ է, բայց ամեն դեպքում այն ավելի բարձր է, քան այն ամենը, ինչ մենք ունեցել ենք վերջին տասնամյակների ընթացքում», - ասաց դիվանագետը՝ մատնանշելով, որ այս պահին Միացյալ Նահանգները «կրակի հետ է խաղում»: