ՌԴ արդարադատության նախարարությունը օտարերկրյա գործակալ է ճանաչել գրող Բորիս Ակունինին
ՌԴ արդարադատության նախարարությունը օտարերկրյա գործակալ է ճանաչել հայտնի գրող Բորիս Ակունինին (Գրիգորի Չխարթիշվիլի), տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։
Նախարարության տեղեկացմամբ՝ Չխարթիշվիլին դեմ է հանդես եկել պատերազմին Ուկրաինայում, «տարածել է ոչ հավաստի տեղեկություններ՝ ուղղված ՌԴ, ինչպես նաեւ ՌԴ Զինված ուժերի բացասական կերպարի ձեւավորմանը։ Մասնակցել է Ուկրաինայի Զինված ուժերի օգտին իրականացվող դրամահավաքի միջոցառումներին»։
Օտարերկրյա գործակալներ են ճանաչվել նաեւ լրագրող Ալեքսանդր Մինկինը, Moscow Calling Թելեգրամ-ալիքի հեղինակ Անդրեյ Կուրշինը, Յոշկար Օլայի քաղաքային ժողովի նախկին պատգամավոր Անտոն Սոկոլովը, ինչպես նաեւ «Խոլոդ» ինտերնետ-պարբերականը՝ նույն մեղադրանքներով։
РЕКЛАМА
2023թ. Ակունինի դեմ հարուցվել է քրեական գործ ՌԴ ԶՈւ վարկաբեկման գործով, ինչից հետո «Ռոսֆինմոնիտորինգը» գրողին ավելացրել է ահաբեկիչների եւ ծայրահեղականների ցուցակում։