ՌԴ գլխավոր դատախազին ուղարկված նամակը դեռ անպատասխան է մնում. Հայկական Ժամանակ
ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ուղարկած նամակը՝ Պերմյակովի գործը հայկական կողմին հանձնելու մասին, դեռ անպատասխան է մնում: Նամակը Չայկային էր ուղարկվել հունվարի 17-ին:
ՀՀ գլխավոր դատախազությունից, սակայն, մեր թղթակցին երեկ հայտնել են, որ Ռուսաստանից դեռ պաշտոնական պատասխան չեն ստացել: Մեր տեղեկություններով, նամակը ՌԴ դատախազին է ուղարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության միջոցով և ոչ թե ուղիղ՝ դատախազությունից դատախազություն: Չի բացառվում, որ այս խուճուճ ճանապարհն է պատճառը, որ հայկական կողմն առ այսօր գրավոր պաշտոնական պատասխան չունի ռուսներից:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
