ՌԴ Գլխավոր շտաբի պետ Գերասիմովը Հայաստանը համարել է Անդրկովկասում առանցքային դաշնակից
Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը բանակցություններ է վարել Հայաստանի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ: «Ուրախ եմ ողջունել Ձեզ Մոսկվայում։ Հայաստանն Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային դաշնակիցն ու գործընկերն է»,- բանակցությունների սկզբում ասել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը։
Գերասիմովը նշել է, որ երկրներն ամրապնդում են փոխգործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կառույցների, առաջին հերթին ՀԱՊԿ-ի շրջանակներում: Երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի ցուցանիշն, ըստ նրա՝ «Հայաստանի տարածքում 102-րդ ռուսական ռազմաբազայի գործունեությունն է»:
