ՌԴ օդաչուները Հայաստանի երկնքում բարձրագույն պիլոտաժի տարրեր են կատարել
Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի օպերատիվ-մարտավարական ավիացիայի ՄիԳ-29 բազմաթիրախային կործանիչների օդաչուները ուսումնամարզական թռիչքների շրջանակում բարդ և բարձրագույն պիլոտաժի տարրեր են կատարել։
Այս մասին հայտնում է ՌԴ ՀՌՕ մամուլի ծառայությունը։
«Տարբեր բարձրություններում գիշերային և ցերեկային ժամերին անձնակազմը թռիչքներ է կատարել նշված երթուղիներով մարտական հետադարձների, հորիզոնական «տակառների», թեքադարձերի, մեծ անկյունով կորերի և այլ տարրերի մշակմամբ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ուսումնամարզական թռիչքներին ներգրավվել է ավելի քան 120 զինծառայող, շուրջ 20 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ բազմաթիրախային ՄիԳ-29 կործանիչներ։