ՌԴ Պետդումա է մտցվել ՀՀ-ին անտուրք գազ մատակարարելու օրինագիծ
Ռուսաստանի կառավարությունը Պետդումա է մտցրել Հայաստան բնական գազի, նավթամթերքների և ալմաստների անմաքս փոխադրումների մինչև 2016 թ. երկարաձգման մասին օրենքի նախագիծը: Այս մասին տեղեկությունը տեղադրված է Պետդումայի ստորին պալատի տվյալների թվային բազայում:
Արձանագրությունը մեկ տարով՝ մինչև 2015 թ. դեկտեմբերի 31-ը երկարաձգում է ներքին սպառման ծավալներով Ռուսաստանից Հայաստան նավթամթերքների և բնական գազի, ինչպես նաև չմշակված բնական ալմաստների անտուրք փոխադրումները՝ հաստատված ինդիկատիվ բալանսների կազմում:
ՌԴ Դաշնային մաքսային ծառայության տեղեկություններով՝ 2014թ. Ռուսաստանից Հայաստան է արտահանվել 1,8 մլրդ խ/մ գազ և 222 հազար տոննա նավթամթերք։
ԶԼՄ_ներ
