ՌԴ ՊՆ-ն հաստատել է. Ազերիների հրետակոծությունից Մատաղիում քաղաքացիական անձը մահացու վիրավո
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն: «Հոկտեմբերի 9 -ին Մարդակերտի շրջանում ՝ շփման գծի մոտ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ, ադրբեջանական կողմից հրետակոծության հետևանքով մահացու վիրավորում է ստացել Մատաղիս գյուղի քաղաքացիական անձը: Ռուսական զորախմբի հրամանատարությունը միջադեպը հետաքննում է երկու կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ »,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ: