ՌԴ ռազմակայանի մասնագետները Հայաստանում անձնակազմի ներգրավմամբ վարժանքներ են իրականացրել
Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմակայանի ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության ստորաբաժանումների մասնագետները Հայաստանում տեսչական-մեթոդական պարապմունքներ են անցկացրել միավորման անձնակազմի հետ։ Այս մասին տեղեկացրել է ՀՌՕ մամուլի ծառայությունը։
Վարժանքներն ընդգրկել են անհատական պաշտպանության եւ գործողությունների միջոցների կիրառում պայմանական հակառակորդի կողմից զանգվածային խոցման զենքի կիրառման պայմաններում։
Անձնակազմը կիրառել է նաեւ անհատական եւ հավաքական պաշտպանության հաստիքային միջոցներ՝ նորմատիվների հանձնմամբ, գործողությունների կատարման միջոցներ պայմանական հակառակորդի կողմից զանգվածային խոցման տարբեր տեսակի զինատեսակների օգտագործման պայմաններում։
ՀՌՕ զինծառայողները պարապմունքի ընթացքում տեղեկացվել են նաեւ զանգվածային խոցման զինատեսակների եւ դրանցից պաշտպանվելու միջոցների մասին։