ՌԴ-ի հասցեին ՀՀ-ից հնչող հակասական խոսքերի հեղինակները պետք է պարզաբանում տան. Կոպիրկին․ Sputnik
Արտերկրում, նախևառաջ, հետխորհրդային տարածքում ռուսական հյուպատոսական ներկայության ընդլայնումն այն գիծն է, որը հիմա տանում է ՌԴ–ն։ Այս մասին Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը` մեկնաբանելով Կապանում ՌԴ հյուպատոսության բացմանն ընդառաջ տարվող նախապատրաստական աշխատանքները։
Խոսելով Հայաստանում վերջին ամիսներին նոր թափ ստացած հակառուսական հռետորաբանության մասին` դեսպանը տարակուսանք է հայտնել, որ մարդիկ, որոնք մեղադրում են Ռուսաստանին շահադիտական նպատակներ հետապնդելու, հակահայկական դավադրությունների մեջ, տրամաբանական հակասություն չեն տեսնում իրենց խոսքերի և իրականում կատարվողի միջև։
Դեսպանի կարծիքով` հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հակասական հայտարարությունների հեղինակները պետք է պարզաբանում ներկայացնեն, որպեսզի բոլորին հասկանալի լինի։ Դիվանագետն ասում է, որ մեր երկրների, ժողովուրդների համար այդ թեման իսկապես շատ կարևոր է, այդ պատճառով ցանկալի է հստակություն ունենալ։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։