ՌԴ-ն 200 մլն դոլար վարկ կտա ՀՀ-ին` ռուսական ռազմական նշանակության արտադրանքի ֆինանսավորման համար
ԱԺ-ի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում պատգամավորները քննարկել են ՀՀ կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2015 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրված «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը: ԱԺ-ն տեղեկացնում է, որ համաձայնագիրը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Նա ընդգծել է, որ փաստաթղթով նախատեսվում է, որ ռուսական կողմը հայկական կողմին կտրամադրի մինչև 200 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով պետական արտահանման վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=27565
© Երկիրմեդիա
