ՌԴ-ն և Բելառուսը չեն անցնի դոլարով և եվրոյով հաշվարկների. ՌԴ առևտրային ներկայացուցիչ
Ռուսական ռուբլին նախընտրելի արժույթ է մնում ՌԴ-ի և Բելառուսի միջև առևտրային գործարքների ժամանակ հաշվարկների համար, և այդ միտումն ավելի է ամրապնդվելու: Այդ մասին ria.ru-ին հայտնել է Բելառուսում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Կոնստանտին Արտյուշինը:
«Ես կարծում եմ, որ այժմ եվրոն չի պատկանում կայուն արժույթներին: Կարծում եմ՝ պատժամիջոցների պայմաններում հաշվարկների ժամանակ դոլարին անցումն ակնհայտ միտում չէ»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ռուսական բիզնեսը պատրաստ է անցնել Բելառուսի հետ դոլարով կամ եվրոյով հաշվարկների, որպեսզի խուսափի երկու ազգային արժույթների անկայունության հետ կապված ռիսկերից:
Ռուսաստանի առևտրի ներկայացուցչի խոսքով՝ «այժմ ռուսական և բելառուսական ռուբլին եվրոյի նկատմամբ բավական կայուն փոխարժեք ունի»: Նա հայտնել է, որ այսօրվա դրությամբ Բելառուս ռուսական արտահանման կեսն իրականացվում է ռուբլիով, կեսը՝ դոլարով, իսկ Ռուսաստան բելառուսական արտահանումը՝ 70 տոկոսով ռուբլիով:
